Լրահոս

30.04.2016 17:30


Աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է Երևանի պատմության թանգարան

Աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է Երևանի պատմության թանգարան

Ջազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է 2798-ամյա Երևան քաղաքի պատմության թանգարան:

Շրջելով հարկաբաժիններով և ծանոթանալով Երևանի պատմությանն ու այդ մասին պատմող բացառիկ ցուցանմուշներին՝ երաժիշտը հիացմունքով նշել է, որ ուրախ է գտնվել նման հին ու միաժամանակ երիտասարդ ավյունով քաղաքում, որն ունի ջազային հրաշալի անվանդույթներ և սիրով լսում է ջազ:

Թանգարանում շրջելուց հետո Ռիչարդ Բոնան գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Այս խորագրի վերջին նյութերը