Գ. Գինոսյան. «Մեզ ավելի զորեղ իշխանություն է պետք»
Հաշվի առնելով մեր հոգեկերտվածքը՝ Ադրբեջանը պատրաստվում է երկարատև և հյուծող պատերազմի: Այս կարծիքին է գրող, երգահան Քրիստ Մանարյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտավորականներն իրենց վերլուծություններն են ներկայացրել և գնահատականներ են տվել Արցախում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ: Նրանք համամիտ չեն «քառօրյա պատերազմ» բառակապակցության հետ. ըստ նրանց՝ սա հավերժ պատերազմ է: Գրում է «Vesti.am»–ը։
Արցախից նոր եկած Մանարյանը նշել է, որ սահմանում վիճակը բավական հուսադրող էր: Իսկ «Հայկազունք» համույթի գեղ.ղեկավարԳուսան Հայկազունն էլ իր հերթին ընգծել է, որ սահմաններից իրեն հակասական լուրեր են գալիս.
-Զինվորների, կամավորների կենցաղային վիճակի հետ կապված ասում են, որ տեղ կա՝ շատ լավ է, տեղ կա՝ շատ վատ վիճակ է: Ինձ ամենաշատը անհանգստացնում է այն հարցը, որ հանկարծ ժողովրդի ոգևորությունը չվերածվի հիասթափության: Մեր պատասխանատու մարդիկ, պաշտոնյաները պետք է ամեն ինչ անեն, որ այդ ոգևորությունը պահվի, և կարծում եմ՝ բոլորի ցանկությունն է՝ ոգևորությունը պահելու համար մի քիչ առաջ գնանք, գոնե Գետաշենը վերցնենք:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ.ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ Ադրբեջանը ինքնագլուխ գործող պետություն չէ, և ադրբեջանցիներին ազգ կոչելը վիրավորանք է ցանկացած ազգի համար.
-Նման ազգ գոյություն չունի, և նման երևույթի, որ դիակ են գլխատում, այդ մարդկանց մարդ կոչել պետք չէ, էլ ուր մնաց ազգ կոչել:
Գինոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ագեսիային դիմակայելու համար մենք օր առաջ պետք է ռազմաարդյունաբերության հիմքը դնենք:
-Քանի դեռ կա ադրբեջանական պետություն, այս պայքարը շարունակվելու է: Պետք է երկարատև պայքարի պատրաստվել: Կարծում եմ՝ ավելի զորեղ իշխանություն է պետք և ավելի զորեղ դիվանագիտություն՝ մեր ոգու, մեր տղաների անձնազոհության հաշվին կերտած հաղթանակները ամրագրելու համար:
Գ. Գինոսյան. «Մեզ ավելի զորեղ իշխանություն է պետք»
Հաշվի առնելով մեր հոգեկերտվածքը՝ Ադրբեջանը պատրաստվում է երկարատև և հյուծող պատերազմի: Այս կարծիքին է գրող, երգահան Քրիստ Մանարյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտավորականներն իրենց վերլուծություններն են ներկայացրել և գնահատականներ են տվել Արցախում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ: Նրանք համամիտ չեն «քառօրյա պատերազմ» բառակապակցության հետ. ըստ նրանց՝ սա հավերժ պատերազմ է: Գրում է «Vesti.am»–ը։
Արցախից նոր եկած Մանարյանը նշել է, որ սահմանում վիճակը բավական հուսադրող էր: Իսկ «Հայկազունք» համույթի գեղ.ղեկավար Գուսան Հայկազունն էլ իր հերթին ընգծել է, որ սահմաններից իրեն հակասական լուրեր են գալիս.
-Զինվորների, կամավորների կենցաղային վիճակի հետ կապված ասում են, որ տեղ կա՝ շատ լավ է, տեղ կա՝ շատ վատ վիճակ է: Ինձ ամենաշատը անհանգստացնում է այն հարցը, որ հանկարծ ժողովրդի ոգևորությունը չվերածվի հիասթափության: Մեր պատասխանատու մարդիկ, պաշտոնյաները պետք է ամեն ինչ անեն, որ այդ ոգևորությունը պահվի, և կարծում եմ՝ բոլորի ցանկությունն է՝ ոգևորությունը պահելու համար մի քիչ առաջ գնանք, գոնե Գետաշենը վերցնենք:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ.ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ Ադրբեջանը ինքնագլուխ գործող պետություն չէ, և ադրբեջանցիներին ազգ կոչելը վիրավորանք է ցանկացած ազգի համար.
-Նման ազգ գոյություն չունի, և նման երևույթի, որ դիակ են գլխատում, այդ մարդկանց մարդ կոչել պետք չէ, էլ ուր մնաց ազգ կոչել:
Գինոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ագեսիային դիմակայելու համար մենք օր առաջ պետք է ռազմաարդյունաբերության հիմքը դնենք:
-Քանի դեռ կա ադրբեջանական պետություն, այս պայքարը շարունակվելու է: Պետք է երկարատև պայքարի պատրաստվել: Կարծում եմ՝ ավելի զորեղ իշխանություն է պետք և ավելի զորեղ դիվանագիտություն՝ մեր ոգու, մեր տղաների անձնազոհության հաշվին կերտած հաղթանակները ամրագրելու համար:
Մանրամասն՝ «Vesti.am»–ում