Արվեստագետ. «Մեր երկրի ղեկավարությունը կատարել է պետական դավաճանություն»
Քառօրյա պատերազմը տեղի է ունեցել պետական դավաճանության արդյունքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Նրա համոզմամբ՝ թուրքերին պետք էր, որ այդ շրջանները վերցնեին, և Սերժ Սարգսյանն էլ խոստովանել էր, որ հինգ շրջան է ուզում հանձնել.
-Եթե հիմա հարձակվեին, և ստացվեր, որ վերցնեին 5 կամ չգիտեմ՝ քանի շրջան, Սերժ Սարգսյանն իր ստորագրությամբ չէր հանձնելու այդ հողերը: Եվ կստացվեր, որ ադրբեջանական բանակը զինվեց ամենաժամանակակից տեխնիկայով, մենք չզինվեցինք կամ զինվեցինք այնքան, որքանով կարողացանք, և նրանք ուժեղ էին, հաղթեցին:
Ըստ նրա` կողմերն այս նենգ համաձայնությունն իրագործելուց մի գործոն հաշվի չէին առել՝ մեր ուժեղ զինվորներին: Նրա խոսքով՝ մեր իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողել է՝ և՛ արտաքին հարաբերությունների, և՛ տնտեսության, և՛ ռազմական արդյունաբերության:
-Այն, ինչ մենք տեսնում ենք, ինչ կատարվում է, կատաստրոֆա է: Մեր երկրի ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կատարել է պետական դավաճանություն և նենգ համաձայնության է եկել, որի արդյունքում մենք չգիտենք՝ վաղը ինչ կլինի:
Նրա կարծիքով Ադրբեջանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար մենք նախ պետք է ներսի թշնամուն հաղթենք: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի ընդունմանը, Աղաբաբյանը նշել է.
-Դա շատ ուշացած բան է: Դիվանագիտությունը մեզ մոտ զրոյական մակարդակի է, կարելի է ասել՝ գոյություն չունի: Ռուսի քաղաքականությունն են իրականացնում, չգիտեմ՝ ումն են իրականացնում, բայց ոչ հայինը: Եթե այս դիվանագիտությունը մնաց, ոչինչ էլ չի փոխվելու,-եզրափակել է արվեստագետը:

7or.am