Լրահոս

05.05.2016 16:50


Հրդեհ Չոբանքարայում

Հրդեհ Չոբանքարայում

Մայիսի 5-ին՝ ժամը 13.05-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մոտակայքում գտնվող «Չոբանքարա» կոչվող տարածքում այրվում է անգար:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին, մարվել՝ 14.11-ին:

Ամբողջությամբ այրվել է «Վարդ-Քնար» ՍՊԸ-ին պատկանող պահեստը (1000 քմ), այնտեղ կուտակված 2 տոննա անասնակեր, դռներ, պատուհաններ, փայտե կառուցատարրեր, ինքնաբարձիչ և անվադողեր:

Այս խորագրի վերջին նյութերը