Լրահոս

05.05.2016 22:45


ԼՂՀ ԱԺ նախագահը Ռուբեն Մելիքյանին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին

ԼՂՀ ԱԺ նախագահը Ռուբեն Մելիքյանին ներկայացրել  է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Շուշիում մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի՝ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գործունեությունը եւ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրան՝ ՄԻՊ ինստիտուտի ձեւավորման համար:

Աշոտ Ղուլյանը նոր օմբուդսմենին ներկայացնելիս, մասնավորապես, ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Ռուբեն Մելիքյանի մասնագիտական պատրաստվածությունը եւ աշխատանքային հարուստ փորձը թույլ կտա նոր մակարդակի հասցնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

Արցախի Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը շնորհակալություն է հայտնել Յուրի Հայրապետյանին ՄԻՊ գրասենյակի ստեղծման եւ կատարած աշխատանքների համար եւ նշել, որ թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանա արդարացնել այն վստահությունը, որն այսօր ստացել է Ազգային ժողովի կողմից:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը