Լրահոս

15.10.2010 14:13


ԱՄՆ–ի Սպիտակ տունը կներկվի վարդագույնով

Ըստ «MIGnews.com»-ի՝ Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Բիլ Բերթոնն իր սոցիալական ցանցում գրել է, որ հաջորդ գիշեր Վաշինգտոնի գլխավոր շենքը՝ Սպիտակ տունը, կներկվի վարդագույնով։

Դա կկատարվի շնորհիվ հատուկ վարդագույն լուսավորման։ Այսպես ԱՄՆ վարչակազմը կնշանավորի «Կրծքի քաղցկեղի իրազեկման մեկամսյակը»։

Ամերիկյան բժիշկների հաղորդած տվյալների համաձայն՝ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով երկրում տարեկան մոտ 40 հազ. մարդ է մահանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը