Լրահոս

15.10.2010 14:39


Ադրբեջանցիները սպանել են ՀՀ զինծառայողի

ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ երեկ' հոկտեմբերի 14-ին' ժամը 19:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ (Հադրութի պաշտպանական ուղղություն) հակառակորդի կողմից արձակված դավադիր գնդակից' գլխի շրջանում ստանալով թափանցող հրազենային վիրավորում' հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող, 1988թ. ծնված Վիտալի Աշոտի Իգիթյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը