Աշխարհ

07.05.2016 09:50


Թուրքիայի ԱԳՆ. «Ռուսաստանի պես երկրների հայտարարությունները մեզ համար որևէ արժեք չունեն»

Թուրքիայի ԱԳՆ. «Ռուսաստանի պես երկրների հայտարարությունները մեզ համար որևէ արժեք չունեն»

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը մեկնաբանել է Ռուսաստանի իր գործընկերուհու՝ Մարիա Զախարովայի հայտարարությունը «Թուրքիայի իշխանությունների ավերիչ դերի մասին»: Այս մասին տեղեկացնում է «Hürriyet Daily News»-ը:

«Այն երկրի տեսակետները, որը չի հարգում իր հարևանների տարածքային ամբողջականությունը և փորձում է կոծկել իր սեփական ներքաղաքական խնդիրներն արտաքին քաղաքականությունում արկածախնդրությամբ, մեզ համար որևէ արժեք չունեն», - հայտարարել է Բիլգիչը:

Բացի այդ, նա զարմանալի է համարել այն փաստը, որ մի երկիր, որը XX դարում երեք կառավարական փորձ է ունեցել` Ռուսաստանի կայսրություն, Խորհրդային Միություն և Ռուսաստանի Դաշնություն, ուրիշներին հիշեցնում է երկրների փլուզման մասին: Իսկ ահա Թուրքիան «խաղաղ և ազնիվ քաղաքականություն է վարում 1923թ.-ից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության նախկին հզորությունը, սակայն բոլորը գիտեն` «ինչ ճակատագիր է ունեցել Օսմանյան կայսրությունը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը