Հայաստանը Վրաստանի հետ խոսում է վարձով ապրողի դիրքերից
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքերով՝ Վրաստանը տարածարջանում ամենաանկանխատեսելին է, սակայն Հայաստանը նրա մասին վատ չի խոսում, քանի որ վախենում է, թե այդ երկիրն իրենից երես կթեքի։
-Դուք խոսեք տանտիրո՛ջ դիրքերից, տեսնեմ՝ ո՞վ է երես թեքելու ձեզանից։Դուք խոսում եք որպես վարձու ապրող, դրա համար էլ երես էլ կթեքեն, փողն էլ ձեզանից կկլպեն, ամեն ինչ կանեն, ու այդպես էլ անում են։ Եվ ճի՛շտ են անում։ Ով որ թույլ է տալիս, որ իրեն օգտագործեն, արժանի՛ է դրան։
Քաղաքագետը նաև հավելել է, որ ՀՀ իշխանությունները երբեք էլ ինքնուրույն չեն եղել։
-Թող չստեն այն մարդիկ, ովքեր ասում են, թե 1991-94թթ. Հայաստանը շատ ինքուրույն երկիր է եղել։ Սո՛ւտ է,-ասել է նա։- Այն ժամանակ Հարի Գիլմորն էր ԱՄՆ դեսպանը, որի մոտ այցելելուց հետո Հայաստանի բոլոր իշանավորներն արդեն որոշումներն ամերիկամետ էին ձևակերպում։ Իգոր Մուրադյանից հարցրեք։ Նա շատ լավ հրապարակումներում ապացուցել է, թե ինչո՞ւ է Հարի Գիլմո՛րը Հայաստանի նախագահը եղել, այլ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը։ Որովհետև Հայաստանի նախագահը, եթե նա հա՛յ է՝ Հայաստանի՛ նախագահ, երբեք թուրք ֆաշիստների առաջնորդների հետ 2 անգամ հանդիպում չէր կազմակերպի այն ժամանակ՝ Թուրքիայի տարածքում։ Ցանկացած ֆաշիստի հետ կարող է նստել-խոսել, բայց ոչ՝ թո՛ւրք ֆաշիստների հետ։ Գնա՞նք հարցնենք Ալփարսլան Թուրքեշի որդուն՝ ինչի համար են եկել Տեր-Պետրոսյանները՝ Թելմանն ու Լևոնը։
Հայաստանը Վրաստանի հետ խոսում է վարձով ապրողի դիրքերից
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքերով՝ Վրաստանը տարածարջանում ամենաանկանխատեսելին է, սակայն Հայաստանը նրա մասին վատ չի խոսում, քանի որ վախենում է, թե այդ երկիրն իրենից երես կթեքի։
-Դուք խոսեք տանտիրո՛ջ դիրքերից, տեսնեմ՝ ո՞վ է երես թեքելու ձեզանից։ Դուք խոսում եք որպես վարձու ապրող, դրա համար էլ երես էլ կթեքեն, փողն էլ ձեզանից կկլպեն, ամեն ինչ կանեն, ու այդպես էլ անում են։ Եվ ճի՛շտ են անում։ Ով որ թույլ է տալիս, որ իրեն օգտագործեն, արժանի՛ է դրան։

7or.am