Աշխարհ

09.05.2016 10:50


Սպիտակ տան մոտ «Անմահների գունդը» «Հաղթանակի օրն» է երգել (տեսանյութ)

Սպիտակ տան մոտ «Անմահների գունդը» «Հաղթանակի օրն» է երգել (տեսանյութ)

Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակին նվիրված «Անմահների գունդը» ակցիայի մասնակիցները ԱՄՆ Վաշինգտոնում պատերազմի տարիների երգերից են երգել։ Սպիտակ տան պատերի մոտ հնչել է «Հաղթանակի օրը»։ Հրապարակվել է նաև տեսանյութ, որում երթի մասնակիցները կատարում են «Մեզ մի հաղթանակ է պետք» երգը։

«Life»–ի փոխանցմամբ՝ «Անմահների գունդը» ակցիան առաջին անգամ է կազմակերպված անցկացվում ԱՄՆ–ում։ Երթը մեկնարկել է Փենսիլվանիա–ավենյուից և ձգվում է մինչև Սպիտակ տան հյուսիսային կողմը։

Ակցիան հետաքրքրություն է առաջացրել հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում։

Աղբյուրը հիշեցնում է՝ «Անմահների գունդը» ակցիան տեղի է ունենալու աշխարհի 50 երկրում։ Հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ ձեռքներին իրենց վետերան հարազատների նկարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը