Կարծիք

09.05.2016 16:20


Հայի տարբեր սերունդներ մի՛շտ կռվել են մեր տեսակի պահպանման համար...

Հայի տարբեր սերունդներ մի՛շտ կռվել են մեր տեսակի պահպանման համար...

Մի բան կարո՞ղ ենք ընդունել...որ, օրինակ, իմ պապը Մեծ հայրենականում կռվել է, որ ես ապրեմ, որ պապիկիս փոքր եղբոր որդին Արցախյան ազատամարտում զոհվել է, որ ես ապրեմ, որ ձեր պապն ու ձեր արյունակիցները Հայրենական թե Արցախյան ազատամարտում կռվել ու զոհվել են, որ մենք ապրենք...
Որ պահենք ու մեծացնենք մեր Հայրենիքը...
Այսքանը կարո՞ղ ենք ընդունել...
Ուրեմն, անհեթեթ են խոսակցությունները սովետի ու անկախության ժամանակների կռիվների մասին:
Առավել անհեթեթ են դրանք միմյանցից տարանջատելու եւ առավելությունը վերջինին տալու մասին, կներեք, անմիտ պնդումները...
Հայի տարբեր սերունդներ մի՛շտ կռվել են մեր տեսակի պահպանման համար...
Այսքանը կարո՞ղ եք գիտակցել...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը