Աշխարհ

10.05.2016 10:55


Թրամփը պատրաստ է բացառություն անել Լոնդոնի նորընտիր մահմեդական քաղաքապետի համար

Թրամփը պատրաստ է բացառություն անել Լոնդոնի նորընտիր մահմեդական քաղաքապետի համար

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ով 2015թ. նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած հարձակումներից հետո, որոնց հետևանքով 130 մարդ էր զոհվել, կոչ էր արել արգելել մահմեդականների մուտքն ԱՄՆ, հայտարարել է, որ պատրաստ է բացառություն անել Մեծ Բրիտանիայի Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի համար։

«Բի–բի–սի»–ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Խանը մտահոգություն էր հայտնել, որ չի կարողանա այցելել ԱՄՆ, եթե Թրամփը դառնա նախագահ։

Թրամփը, սակայն, չի հրաժարվել իր խոսքերից՝ հայտարարելով, նման միջոցներն ահնրաժեշտ են ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Միլիարդատերը, սակայն, հայտարարել է, որ ուրախ է Խանի ընտրվելու կապակցությամբ, և եթե նա լավ աշխատի, դա հիանալի կլինի։

«Միշտ բացառություններ կլինեն», – ասել է Թրամփը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը