Աշխարհ

10.05.2016 20:00


Շուտով «Ֆեյսբուքը» բոթ–փրկարար կգործարկի

Շուտով «Ֆեյսբուքը» բոթ–փրկարար կգործարկի

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շուտով հատուկ ֆունկցիա է գործարկվելու, որի միջոցով հնարավոր կլինի փրկարարներին կանչել։

«Mashable»–ի փոխանցմամբ՝ «911bot»–ն ապագայում կարող է փոխարինել հրատապ օգնության հեռախոսահամարները։ Նոր չաթ–բոթի հետ կապվելու համար օգտատիրոջն անհրաժեշտ է ուղարկել «Help» բառը, ինչից հետո ռոբոտը կհարցնի՝ արդյոք ձեր կյանքին վտա՞նգ է սպառնում։ Այնուհետև բոթը կսկսի անհրաժեշտ տեղեկություններ հավաքել՝ գրանցելով օգտատիրոջ հեռախոսահամարը և գտնվելու վայրը։

Բացի այդ, վտանգավոր դրության մեջ հայտնվածը հնարավորություն կունենա լուսանկարներ և տեքստեր ուղարկել, որոնք փոխանցվելու են համապատասխան արտակարգ ծառայություններին։

Նշվում է, որ թեև շատ դեպքերում ավելի հեշտ է ինքնուրույն զանգահարել փրկարարներին, սակայն կան իրավիճակներ, երբ անհրաժեշտ է օգնություն կանչել և համապատասխան տեղեկություններ փոխանցել առանց որևէ ձայն հանելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը