Լրահոս

15.10.2010 16:25


Մեկնարկեց Orange Expo նորարարությունների ցուցահանդեսը

Մեկնարկեց Orange Expo նորարարությունների ցուցահանդեսը

Այսօրվանից Orange-ի գլխավոր խանութի ստորին հարկում տեղակայված հատուկ ցուցասրահում կարելի է այցելել նորարարական ապրանքների և ծառայությունների Orange Expo ցուցահանդեսը, որը բաց կլինի բոլոր այցելուների համար հոկտեմբերի 15-17-ը:

 « Orange-ը Հայաստանում, ինչպես ամենուր, ներկայանում է որպես նորարար բրենդ և մենք այսօր երջանիկ ենք Հայաստանում ներկայացնել Orange Ֆրանս Տելեկոմի լաբորատորիաներում մշակված այս տպավորիչ նմուշները: Մեր ընկերության համար տեխնոլոգիաները չեն նորարարության նպատակը, այլ բաժանորդը: Մենք կարծում ենք, որ օգտագործողները չպետք է մտածեն տեխնոլոգիաների բարդության մասին, իսկ նորարարությունները պետք է ծառայեն մեր հաճախորդների կյանքն ավելի հարմարավետ, ավելի գունագեղ ու պարզապես ավելի լավը դարձնելու համար », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

 

« Այս ցուցասրահում ներկայացված են ինչպես ապրանքներ և ծառայություններ, որոնք դեռ չեն գործարկվել Հայաստանում և մեզ համար ապագայի չափանիշն են, այնպես էլ ծառայություններ, որոնք արդեն մեր ընկերությունը ներկայացնում է հայաստանյան սպառողին, սակայն դեռ չեն մեկնարկել եվրոպական երկրներում: Այս վայրում մենք իսկապես ապագայի ու ներկայի սահմանագծին ենք և պատահական չէ, որ ցուցահանդեսի կարգախոսն է « ապագան այսօր է », ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange Expo ցուցահանդեսում ներկայացված են նմուշներ Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաների' Orange Labs-երի ամենահետաքրքիր ապրանքներից և ծառայություններից, այնպես էլ Orange Արմենիայի պորտֆոլիոյից: Ցուցահանդեսը բաց կլինի երեք օր, ժամը 13:00-ից 21:00-ը:

Այս խորագրի վերջին նյութերը