Աշխարհ

11.05.2016 08:15


«Եվրատեսիլ–2016». Իվետա Մուկուչյանը՝ եզրափակչում (տեսանյութ)

«Եվրատեսիլ–2016». Իվետա Մուկուչյանը՝ եզրափակչում (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ ունեցավ 7-րդ համարի ներքո՝ կատարելով «LoveWave» ստեղծագործությունը, և դուրս եկավ եզրափակիչ փուլ։

Բացի Հայաստանից՝ մրցույթի եզրափակիչ փուլ անցան նաև Ադրբեջանը, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը, Մալթան։

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին:

Մայիսի 12-ին ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա:

Այս խորագրի վերջին նյութերը