Աշխարհ

11.05.2016 12:05


Խարկովի ոստիկանական բազայում պայթյուն է որոտացել

Խարկովի ոստիկանական բազայում պայթյուն է որոտացել

Խարկովի «Արևելյան կորպուս» հատուկ նշանակության ոստիկանական պարեկային ծառայության վաշտի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «112 Украина»–ն։

«Ինչ–որ մեկը ցանկապատից ինքնաշեն պայթուցիկ սարք է նետել։ Պայթյունը բավական ուժգին էր. հզորությունը, նախնական գնահատականով, տրոտիլային համարժեքով կազմել է 200գ», –հայտարարել է վաշտի նախկին հրամանատար Օլեգ Շիրյաևը։

Նշվում է, որ պայթյունի հետևանքով տեխնիկա է վնասվել. մարդիկ չեն տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը