Աշխարհ

11.05.2016 15:20


Զախարովան կասկածի տակ է դրել Պորոշենկոյի առողջական վիճակը ուկրաինական բանակի հզորության մասին հայտարարությունից հետո

Զախարովան կասկածի տակ է դրել Պորոշենկոյի առողջական վիճակը ուկրաինական բանակի հզորության մասին հայտարարությունից հետո
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Facebook»–ի իր էջում մեկնաբանել է Ուկրաինայի հզոր բանակի ստեղծման մասին այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը։

«Փորձը սովորեցնում է՝ երբ մենք ընկնում ենք ամնեզիայի մեջ, ապա դառնում ենք թշնամու հեշտ թիրախ հիբրիդային պատերազմում։ Մենք ստեղծել ենք մայրցամաքի ամենահզոր և, անշուշտ, ամենահայրենասեր ու ուժեղ բանակներից մեկը», - Պորոշենկոյի խոսքն է մեջբերել Զախարևան։

«Մեկ հարց՝ իսկ ո՞ր մայրցամաքում է, Պորոշենկոյի կարծիքով, գտնվում Ուկրաինան։ Երևում է՝ ամնեզիայի փորձը զգացնել է տալիս», – հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը