Աշխարհ

12.05.2016 10:25


Իրաքցի զինվորականները ոչնչացրել են ԻԼԻՊ–ի «կապի նախարարին»

Իրաքցի զինվորականները ոչնչացրել են ԻԼԻՊ–ի «կապի նախարարին»

Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, ով պատասխանատու էր կազմակերպության կապի և հեռահաղորդակցության համար։ Այս մասին հայտնում է «Корреспондент»-ը` «Iraqi Media News Agency»-ին հղումով:

«Այս առավոտ զինվորականները գործողություն են անցկացրել ալ Քարմա շրջանում: Արդյունքում՝ Ֆալուջա քաղաքում հաջողվել է ոչնչացնել ԻԼԻՊ–ի, այսպես կոչված, «կապի նախարարին» և նրա 9 կողմնակիցներին»,- հայտնել է գնդապետ Մահմուդ Մարդի Ջումալին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը