Քաղաքական

12.05.2016 13:45


Վ. Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Լենկի հետ

Վ. Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Լենկի հետ

Մայիսի 12-ին Վարդան Օսկանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գերմանիայի նախագահության հատուկ ներկայացուցիչ Թոմաս Լենկի հետ, որը նոր էր վերադարձել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևմտյան ուղղությամբ կատարված դիտարկումներից:

Հանդիպմանը քննարկվել են ապրիլյան չորսօրյա պատերազմի հնարավոր դրդապատճառները, հետևանքները և ներկայում ստեղծված իրավիճակը:

Քննարկվել են նաև բանակցությունների վերսկսման հնարավորությունները և ղարաբաղյան կարգավորման գործընթացում հաջողության հասնելու անհրաժեշտ միջոցառումները:

Վարդան Օսկանյանի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը