Լրահոս

12.05.2016 14:55


Պեսկով. «Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած քայլ»

Պեսկով. «Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած քայլ»

Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը և փոխզիջում գտնելու նպատակով Բաքվին ու Երևանին երկխոսության վերադարձնելուն ուղղված ցանկացած քայլ: Այս մասին, РИА «Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հարցին՝ արդյոք Կրեմլը տեղյա՞կ է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին՝ Պեսկովը պատասխանել է.

«Ես կոնկրետ այդ տեղեկատվության վերաբերյալ դեռևս ասելիք դեռ չունեմ: Անկասկած, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որը նպատակ ունի նվազեցնել հակամարտության գոտում լարվածությունը և վերադառնալ երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակի որոնման համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը