Աշխարհ

13.05.2016 11:45


«YouTube»–ն անվճար կցուցադրի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչները

«YouTube»–ն անվճար կցուցադրի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչները

Ֆուտբոլի այն երկրպագուներին, որոնք նախընտրում են իրենց սիրած խաղը համացանցում դիտել, անակնկալ է սպասվում։ Ակումբային ֆուտբոլի այս տարվա գլխավոր խաղերը՝ Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչները, անվճար կհեռարձակվեն «YouTube» տեսածառայությունով։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Մայիսի 18–ին Բազելում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որում կմրցեն անգլիական «Լիվերփուլն» ու իսպանական «Սևիլիան»։ Իսկ ակումբային մրցաշրջանը կավարտվի Չեմպիոնների լիգայի ավանդական եզրափակիչ խաղով, որը կկայանա մայիսի 28–ին Միլանում. այդ օրը կմրցեն իսպանական մայրաքաղաքի ներկայացուցիչները՝ «Ռեալը» և «Ատլետիկոն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը