Աշխարհ

13.05.2016 14:00


Շերոնն ու Օզզի Օսբորնը միասին են ներկայացել հանրությանը (լուսանկար)

Շերոնն ու Օզզի Օսբորնը միասին են ներկայացել հանրությանը (լուսանկար)

Բրիտանացի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնն ու նրա կինը՝ Շերոնը, միասին են ներկայացել հանրությանը։ Այս մասին հայտնում է «People»–ը։ Աղբյուրը նշում է՝ սա առաջին դեպքն է 33 տարվա ամուսնությունից հետո նրանց բաժանվելու մասին լուրերից հետո։

Օսբորն զույգը Լոս Անջելեսի «Hollywood Palladium» սրահ է գնացել՝ հայտնելու սեպտեմբերին կայանալիք «Ozzfest» փառատոնում «Black Sabbath»–ի ելույթի մասին։ Երաժշտի կինն առաջվա նման խմբի մենեջերն է։

Ականատեսներից մեկի խոսքով՝ բեմի վրա Օսբորնը գրկել է կնոջը, և դա աշխարհի «ամենաանհարմար գրկախառնությունն էր»։ Կինն Օզզիին «Black Sabbath»–ի առաջատար է անվանել և գգվանքով չի պատասխանել նրան։

Աղբյուրը նշում է, որ ներկայումս զույգը չի քննարկում ամուսնալուծության հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը