Աշխարհ

13.05.2016 15:10


Բանգլադեշում ավելի քան 30 մարդ է մահացել կայծակի հարվածից

Բանգլադեշում ավելի քան 30 մարդ է մահացել կայծակի հարվածից

Բանգլադեշում կայծակի հարվածից առնվազն 35 մարդ է մահացել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն՝ «Indian Express»–ին հղումով։

Մահացածներից 2–ը ֆուտբոլ խաղալիս է եղել անձրևի տակ, երեխաներն էլ դրսում են եղել։ Շանթահարվածների մեծ մասը գյուղատնտեսներ են, որոնք այդ պահին դաշտերում էին։

Նշվում է, որ ամպրոպային տեղատարափները Բանգլադեշում սկսվել են այն բանից հետո, երբ մայրաքաղաք Դաքքայում և երկրի տարբեր մասերում մեկ շաբաթ տապ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը