Աշխարհ

14.05.2016 11:25


ԿԺԴՀ–ն կեղծավորություն է անվանել Հիրոսիմա այցելելու Օբամայի մտադրությունը

ԿԺԴՀ–ն կեղծավորություն է անվանել Հիրոսիմա  այցելելու Օբամայի մտադրությունը

ԿԺԴՀ–ի «Նոդոն սինմուն» թերթը հոդված է հրապարակել, որում կեղծավորություն է անվանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունը՝ այցելել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք։

Հոդվածում, մասնավորապես, ասված է, որ առանց միջուկային զենքի աշխարհ ստեղծելու ամերիկյան ղեկավարության կոչերն ուղղված են նրան, որպեսզի ստեղծվի մի աշխարհ, որում միջուկային զենքը կմնա միայն ԱՄՆ–ի մոտ։

Նշենք, որ Օբամայի այցը Հիրոսիմա, որտեղ նա մասնակցելու է «G7»–ի գագաթաժողովին, նախատեսված է մայիսի 26–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը