Կարծիք

14.05.2016 11:20


Ի՞նչ հաղթանակ էիք տոնում, եթե գիտեիք, որ ստրատեգիական երկու կարևոր դիրք էինք կորցրել

Ի՞նչ հաղթանակ էիք տոնում, եթե գիտեիք, որ ստրատեգիական երկու կարևոր դիրք էինք կորցրել

Ապշելու բան է… Էն, որ տարածքներ էինք կորցրել, դեռ պատերազմի լարված փուլում էր ակնհայտ, բավական էր ուշադիր հետևել պատասխանատու պաշտոնյաների իրարամերժ հայտարարություններին, եթե ինֆորմացիայի այլ աղբյուր էլ չլիներ։

Էն, որ զոհերը հայտարարվածից շատ շատ էին, էլի շատերի համար պարզ էր՝ չնայած կոչերին՝ լսել միայն պաշտոնական թվերը։

Երբ էս փաստերի մասին ուղղակի կամ աննուղղակի բարձրաձայնում էի, ընկերներիս դիմադրությանն էի հանդիպում։ Էդ ժամանակ առաջարկեցի սպասել, մինչև ճիշտ թվերն ու այլ ինֆորմացիան ի հայտ գան, որովհետև Հայաստանը շատ փոքր երկիր է նման ինֆորմացիա կոծկելու համար։

Հիմա, երբ բոլորը տարածքային ու մարդկային լուրջ կորուստների մասին բաց խոսում են, պարզվում է, որ բոլորն էլ գիտեին դրա մասին, ուղղակի լռում էին…

Հիմա բնական հարցը, որ առաջանում է՝ բա, ա՛յ մարդիկ ջան, էն ի՞նչ հաղթանակ էիք տոնում, եթե գիտեիք, որ ստրատեգիական երկու կարևոր դիրք էինք կորցրել, ու պաշտոնականից 5 անգամ ավելի մարդկային կորուստ ունեինք։ Ո՞նց էր լեզուներդ պտտվում դրան հաղթանակ ասել։

Մարդիկ էնքան են սովորել ստի մեջ ապրելուն, որ երևի ենթագիտակցաբար իրենք են պարբերաբար ստեր հորինում, որ դաժան իրականության հետ չառնչվեն։ Եսի՞մ… Ուրիշ բացատրություն կա՞։

Սուրեն Սահակյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը