Աշխարհ

14.05.2016 13:35


Մերկելի ընդունարանի մոտ խոզի գլուխ են նետել

Մերկելի ընդունարանի մոտ խոզի գլուխ են նետել

Անհայտ անձինք խոզի գլուխ են նետել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Շթրալզունդ քաղաքի ընդունարանի մոտ, որի վրա վիրավորական բնույթի գրություն է եղել։ Այս մասին հայտնում է «Focus»–ը։

Ոստիկանության աշխատակիցները չեն հաղորդել, թե հատկապես ինչ էր գրված կենդանու գլխին՝ նշելով միայն, որ վիրավորանքն ուղղված էր անմիջապես կանցլերին։

Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը