Աշխարհ

16.05.2016 09:02


DW. Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ

DW. Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Գերմանական DW բազմալեզու միջազգային գործակալության տարբեր երկրների ընթերցողների քվեարկությամբ՝ Գերմանիայի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Չկա ավելի լավ պարգեւ, քան ամբողջ աշխարհում իմ երկրպագուների այս գնահատականը: Մեծագույն շնորհակալություն ինձ աջակցելու համար: Ես սիրում եմ ձեզ»,- «Ֆեյսբուքում» գրել է Մխիթարյանը:

27-ամյա խաղացողը ստացել է ձայների 26 տոկոսը՝ հետ թողնելով Լեւերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդեսին (21 տոկոս) եւ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն ու գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերին (երկուսն էլ՝ 17 տոկոս):

«NEWS.am Sport»

Այս խորագրի վերջին նյութերը