Աշխարհ

16.05.2016 10:55


Կիևում նշել են, թե ռուսներից ում թույլ չեն տա «Եվրատեսիլ-2017»-ին

Կիևում նշել են, թե ռուսներից ում թույլ չեն տա «Եվրատեսիլ-2017»-ին

Ռուսաստանցի այն մշակութային գործիչները, որոնք ընդգրկված են, այսպես կոչված, «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2017» մրցույթում: Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:

Քաղաքական գործչի խոսքով՝ մրցույթին կմասնակցեն միայն այն երգիչները, որոնք «հասկանում են, որ Ղրիմի գրավումը և Դոնբասի մի մասի բռնազավթումը հանցագործություն էին»:

Գերաշչենկոն նաև հայտարարել է, որ խոչընդոտ չի տեսնում այն կատարողների համար, ովքեր «չեն աջակցում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը»:

«ria.ru»–ն հիշեցնում է՝ 2015–ին Ուկրաինայի Մշակույթի նախարարության կողմից կազմված «սև ցուցակում» ավելի քան 80 ռուսաստանցի մշակութային գործիչ կա, որոնք, ուկրաինական ղեկավարության կարծիքով, «սպառնալիք են երկրի ազգային անվտանգությանը»: Ցուցակում են նաև երաժիշտներ Օլեգ Գազմանովը, Գրիգորի Լեպսը, Իոսիֆ Կոբզոնը և այլք։

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան, և հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է Ուկրաինայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը