Աշխարհ

16.05.2016 15:45


Լավրով. «Ուկրաինայի հարցում Արևմուտքն սկսեց հասկանալ՝ որտեղ է թաղված շան գլուխը»

Լավրով. «Ուկրաինայի հարցում Արևմուտքն սկսեց հասկանալ՝ որտեղ է թաղված շան գլուխը»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր արևմտյան գործընկերները վերջին ժամանակներս սկսում են հասկանալ՝ ով է պատասխանատու Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում ստեղծված փակուղու համար։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Ցավոք, այստեղ ամեն բան չէ մեզանից կախված։ Բայց վերջին ժամանակներս արևմտյան գործընկերներն արդեն հասկանում են՝ որտեղ է թաղված շան գլուխը, և ով է պատասխանատու առկա փակուղու համար»,–նշել է Լավրովը Մինսկում դասախոսների և ուսանողների առաջ իր ելույթում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը