Լրահոս

16.05.2016 16:20


«Ես իմաստ չեմ գտնում ապրելուս մեջ…». 16-ամյա աղջկան տան տանիքում կախված են գտել

«Ես իմաստ չեմ գտնում ապրելուս մեջ…». 16-ամյա աղջկան տան տանիքում կախված են գտել

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Արագածոտնի մարզի անչափահաս բնակչուհու ինքնասպանության դեպքի առթիվ։

2016 թվականի մայիսի 14-ին իրենց տան տանիքում հայտնաբերվել է 2000 թվականի հունիսին ծնված աղջկա դիակը՝ կախված:

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպան է եղել 2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10-ի սահմաններում, տան տանիքում փայտից պարանով կախվելու միջոցով:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում անչափահասի հագին եղած վերնազգեստի աջ գրպանից հայտնաբերվել է երկտող՝ «Ես իմաստ չեմ գտնում ապրելուս մեջ…», որտեղ աղջիկը ներկայացրել է իր՝ նման քայլի գնալու պատճառները:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը