Աշխարհ

16.05.2016 21:00


Մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Մոգերինիի հետ

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Մոգերինիի հետ

Վիեննայում մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպական միության արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Բացի այդ, ռուսական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակնկալվում է նաև նրա հանդիպումն Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հաստատել էր նաև ինքը Մոգերինին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը