Աշխարհ

17.05.2016 11:23


Թայլանդը զբոսաշրջիկների համար փակում է իր կղզիներից մեկը

Թայլանդը զբոսաշրջիկների համար փակում է իր կղզիներից մեկը

Թայլանդի կառավարությունն անորոշ ժամկետով զբոսաշրջիկների համար փակում է իր Թաչայ (Koh Tachai) կղզին՝ մտավախություն ունենալով, որ մեծաթիվ մարդկանց հոսքն այնտեղ բացասաբար կանդրադառնա բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի վրա։ Այս մասին հայտնում է «Bangkok Post»–ը։

«Մենք պետք է փակենք այն՝ վերականգնելու շրջակա միջավայրն ինչպես կղզում, այնպես էլ ծովում, նախքան բնությանն անուղղելի վնաս կհասցվի»,–ասել է Ազգային պարկերի, վայրի բնության ու բույսերի դեպարտամենտի ղեկավարը։

Տեղական ԶԼՄ–ն գրում է, որ կղզին նախատեսված է 70 մարդու համար, սակայն այնտեղ հանգստացողների թիվը երբեմն անցել է հազարից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը