Աշխարհ

17.05.2016 11:45


Վիեննայում հանդիպել են Լավրովն ու Զարիֆը

Վիեննայում հանդիպել են Լավրովն ու Զարիֆը

Վիեննայում մեկնարկել է Սիրիայի աջակցության հարցով միջազգային խմբի հանդիպումը, որի ընթացքում ծրագրվում է քննարկել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հնարավոր պարամետրերը։ Ռուսաստանը ներկայացնում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Վիեննայում Լավրովը հանդիպել է նաև իրանցի իր գործընկեր Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Խորհրդակցություններից առաջ նախարարները ջերմ ողջունել են միմյանց։ Զարիֆը հետաքրքրվել է Լավրովի օրակարգով։

Ռուս դիվանագետը պատմել է, որ նախօրեին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին, որի համար Վիեննա էին ժամանել Սերժ Սարգսյան ու Իլհամ Ալիևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը