Աշխարհ

17.05.2016 14:10


ԱՄՆ–ի պարտքը Սաուդյան Արաբիային հասել է մոտ 120 մլրդ դոլարի

ԱՄՆ–ի պարտքը Սաուդյան Արաբիային հասել է մոտ 120 մլրդ դոլարի

Միացյալ Նահանգները չորս տասնամյակի մեջ առաջին անգամ հրապարակել է Սաուդյան Արաբիային ունեցած պարտքի չափը։ Ըստ «Bloomberg»–ի՝ այս տարվա մարտին այն կազմել է 116,8 մլրդ դոլար։

«Life»–ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ԱՄՆ հիմնական վարկատուների տասնյակում է։ Առաջին տեղում Չինաստանն է. այդ երկրին ԱՄՆ–ը պարտք է 1,3 տրիլիոն դոլար, երկրորդում՝ Ճապոնիան (1,1 տրլն դոլար)։

ԱՄՆ–ի պետական պարտատոմսերի մասին տվյալնեը հրապարակվում են 1974–ից։ Սակայն Սաուդյան Արաբիային ունեցած պարտքի մասին տվյալներ առանձին չեն նշվել. դրանք ներկայացվում էին ՕՊԵԿ–ի մյուս երկրների տվյալների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը