Լրահոս

16.10.2010 10:20


«АК», «СВД», «ПК» և «РПК» հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 27 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից «АК», «СВД», «ПК» և «РПК»  հրաձգային զինատեսակներից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 

Այս խորագրի վերջին նյութերը