Աշխարհ

17.05.2016 15:15


Պեսկով. «Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպումը զուսպ լավատեսության հիմքեր է տալիս»

Պեսկով. «Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպումը զուսպ լավատեսության հիմքեր է տալիս»

Զուսպ լավատեսության հիմքեր կան ԼՂ հարցով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում: Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրագրողի հարցին՝ Կրեմլում ի՞նչ են կարծում, «կարելի է՞ խոսել այն մասին, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է», Պեսկովը պատասխանել է.

«Անկասկած, անհրաժեշտ գնահատականները տրվել են մեր արտգործնախարարի կողմից: Մենք ուզում ենք հուսալ, որ հիմքեր կան զուսպ լավատեսության համար այն առումով, որ դա հնարավորություն կտա ավելի կայուն ժամանակաշրջանի շարունակությանը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը