Աշխարհ

17.05.2016 17:00


«Եվրատեսիլի» կազմակերպիչները կքննարկեն մրցույթի արդյունքները վերանայելու մասին խնդրագիրը

«Եվրատեսիլի» կազմակերպիչները կքննարկեն մրցույթի արդյունքները վերանայելու մասին խնդրագիրը

«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթը բուռն արձագանք է առաջացրել համացանցում։ Արդյունքում՝ «change.org» կայքում հայտնվել է խնդրագիր՝ մրցույթի արդյունքները վերանայելու կոչով:

Հաշված ժամերի ընթացքում խնդրագիրն ավելի քան 200 000 մարդ է ստորագրել, և մրցույթի կազմակերպիչները որոշել են քննարկել այն:

«Մենք գիտենք խնդրագրի մասին, ու այդ հարցն այսօր քննարկվելու է: Եվրոպական հեռարձակող միության պատասխանը կհրապարակվի ավելի ուշ»,- «ria.ru»–ին հայտնել է EBU–ի մամուլի քարտուղար Փոլ Ջորդանը:

Հիշեցնենք՝ մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ջամալան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը