Աշխարհ

18.05.2016 10:05


Իր գրքի վաճառքից Հիարի Քլինթոնը մոտ 5 մլն դոլար է ստացել

Իր գրքի վաճառքից Հիարի Քլինթոնը մոտ 5 մլն դոլար է ստացել

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 2015թ. հունվարի մեկից ստացած եկամուտների մասին տեղեկություններ է հրապարակել: Պարզվել է, որ գումարի մեծ մասը` 5 մլն դոլար, նա վաստակել է 2008թ. նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հետ մրցելու և 2009-2013թթ. պետքարտուղարի պաշտոն զբաղեցնելու մասին պատմող «Բարդ որոշումներ» գրքի վաճառքից: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

Իր եկամուտների մասին տեղեկությունները հրապարակել է նաև Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Պարզվել է, որ 2015թ. հուլիսից նա վաստակել է 557 մլն դոլար` դարձնելով իր ունեցվածքը ավելի քան 10 մլրդ դոլար: Սակայն առանց հարկային հաշվետվության եկամուտների իրական թիվը հնարավոր չէ գնահատել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը