Աշխարհ

18.05.2016 16:20


Եվրոպայի լիգայի եզրափակիչ. «Լիվերփուլ»–«Սևիլիա»

Եվրոպայի լիգայի եզրափակիչ. «Լիվերփուլ»–«Սևիլիա»

Եվրոպայի լիգայի եզրափակչում այսօր շվեյցարական Բազելում կխաղան անգլիական «Լիվերփուլն» ու իսպանական «Սևիլիան»։ Բացի տիտղոսից և ՈւԵՖԱ–ի 15-կգ–ոց գավաթից, որը կշնորհվի հաղթողին, ակումբները կմրցեն հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Սևիլիան» մյուսներից շատ է հաղթել ՈՒԵՖԱ–ի գավաթը և Եվրոպայի լիգան՝ 4 անգամ (2006, 2007, 2014 և 2015 թթ.), և հաղթանակի դեպքում հերթական ձեռքբերումը կավելացնի։ Դեռևս ոչ ոքի չի հաջողվել երեք անգամ անընդմեջ հաղթել իր նշանակությամբ երկրորդ եվրագավաթի խաղարկությունում։

Հաղթանակի դեպքում «Լիվերփուլը» կանցնի «Սևիլիայից» իր տիտղոսների թվով։ Անգլիական ակումբն ՈւԵՖԱ–ի գավաթը հաղթել է երեք անգամ՝ 1973, 1976 և 2001 թթ.։

Ազգային առաջնությունների արդյունքներով ո՛չ «Սևիլիային», ո՛չ «Լիվերփուլին» չի հաջողվել Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել, և եվրագավաթի գլխավոր խաղարկությունում կլինեն միայն Բազելում հաղթելուց հետո։

Խաղերի սկիզբը՝ երևանյան ժամանակով 22:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը