Աշխարհ

19.05.2016 10:50


Չինական կործանիչները ամերիկյան հետախույզ օդանավ են որսացել

Չինական կործանիչները ամերիկյան հետախույզ օդանավ են որսացել

Չինական երկու բազմաթիրախ կործանիչ ամերիկյան հետախույզ օդանավ է որսացել Հարավչինական ծովի երկնքում՝ միջազգային օդային տարածքում։

ԶԼՄ–ի տեղեկատվությամբ՝ Shenyang J-11 կործանիչները մի կողմից մոտ 15 մ հեռավորությամբ մոտեցել են EP-3 հետախույզ ինքնաթիռին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի խոսքով՝ վերջին ժամանակներս ԱՄՆ–ը Չինաստանի և Ամերիկայի ՌՕՈւ–ի փոխգործակցության բարելավում էր նկատում այդ տարածաշրջանում։

Պենտագոնում CNN–ի աղբյուրը նկատել է, որ նման միջադեպերը ՌՕՈւ–ի մասնակցությամբ հազվադեպ են լինում, և կատարվածը գրավել է ԱՄՆ ՊՆ–ի ուշադրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը