Աշխարհ

19.05.2016 13:46


Հարավային Օսիայում ռուս զիվորականներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը

Հարավային Օսիայում ռուս զիվորականներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը

Հարավային Օսիայում՝ Ցխինվալ–Կանչավետի լեռնային ճանապարհին, ռուս զիվորականներով ավտոբուսն ընկել է ձորը։ Կատարվածի հետևանքով 6 սպա է մահացել, 16–ը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ավտոբուսը սպաներին հավաքների էր տանում։

Վիրավորներին տեղափոխել են Ցխինվալի հիվանդանոց։

Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ վթարի պատճառն արգելակների խափանումն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը