Աշխարհ

19.05.2016 15:30


Օլանդ. ««EgyptAir»-ի օդանավը կործանվել է»

Օլանդ. ««EgyptAir»-ի օդանավը կործանվել է»

Փարիզից Կահիրե թռչող «EgyptAir» ավիաընկերության A320 ինքնաթիռը, որում 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ կար, կործանվել է։

Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հավելելով, որ օդանավի բեկորները թույլ կտան պարզել աղետի պատճառը։

Հիշեցնենք՝ Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող օդանավն անհետացել էր ռադարների տեսադաշտից Միջերկրական ծովի հատվածում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը