Աշխարհ

20.05.2016 10:36


«EgyptAir»–ը սևացրել է իր լոգոտիպը (լուսանկար)

«EgyptAir»–ը սևացրել է իր լոգոտիպը (լուսանկար)

«EgyptAir» ավիաընկերությունը փոխել է իր լոգոտիպի գույնը А320 ինքնաթիռի անհետացումից հետո։

«Թվիթթերի» էջում ընկերության կապույտ լոգոտիպը փոխվել է սևով։ Իսկ էջի վերնամասում հայտնվել է չվերթի համարը՝ MS804։

Հիշեցնենք՝ ավիաընկերության А320 օդանավը, որն իրականացնում էր Փարիզ–Կահիրե չվերթը, նախօրեին անհետացել է ռադարների տեսադաշտից Միջերկրական ծովի հատվածում։

Ինքնաթիռում 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ կար, ընդ որում՝ 10–ից երեքն անվտանգության աշխատակից է եղել։

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Կարպատոս կղզու մոտ գտնվել են օդանավի բեկորները, սակայն, CNN–ի փոխանցմամբ, պարզվել է՝ դրանք չեն պատկանում անհետացած А320–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը