Աշխարհ

20.05.2016 11:30


Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան–Մարկ Էյրոն հայտարարել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Միևնույն ժամանակ, նախարարը նշել է՝ Մոսկվան պետք է մի շարք պայմաններ կատարի։

«Պատժամիջոցները մտցվել են ԵՄ 28 երկրի կողմից, և դրանց ժամկետն ավարտվում է ամառվա սկզբին։ Պե՞տք է արդյոք դրանք չեղարկել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ես Մոսկվա իմ այցի ժամանակ հայտնել եմ, որ մենք ուզում ենք պատժամիջոցների չեղարկումը, թեկուզ՝ փուլ առ փուլ, բայց հարկավոր է, որպեսզի Ուկրաինայում իրավիճակը փոխվի, սակայն ներկայումս այն չի փոխվել։ Կան մինսկյան համաձայնագիր, «նորմանդյան քառյակ», պետք են կոնկրետ արդյունքներ, և ինչպես ՌԴ–ն, այնպես էլ Ուկրաինան պետք է իրենց ներդրումն ունենան արդյունքների հասնելու հարցում»,–նշել է Էյրոն՝ շեշտելով, որ Ռուսաստանը Ֆրանսիայի թշնամին չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը