Աշխարհ

20.05.2016 12:02


Իսպանիայում արգելել են ցլերի սպանությունը «Տորո դե լա Վեգա» տոնի ժամանակ

Իսպանիայում արգելել են ցլերի սպանությունը «Տորո դե լա Վեգա» տոնի ժամանակ

Իսպանական ամենամյա «Տորո դե լա Վեգա» փառատոնի ժամանակ այլևս ցլեր չեն սպանվի։ Համապատասխան արգելքը սահմանել են տեղական իշխանությունները։

Ավելի վաղ Տորդեսիլյաս քաղաքի կենտրոնում անցկացվող տոնի ժամանակ ցուլ էին բաց թողնում, որին վազեցնում էին մինչև գետը, այնտեղ նրան սպասում էին նիզակներով մարդիկ, որոնք էլ խոցում էին կենդանուն։

Տեղական պաշտոնյաներից մեկը նշել է, որ նման որոշում է ընդունվել փառատոնի արգելքը թույլ չտալու նպատակով։

«Մենք դա արեցինք, որպեսզի պաշտպանենք 500-ամյա ավանդույթը։ Մյուս այլընտրանքը փառատոնն ընդհանրապես արգելելն էր»,–հստակեցրել է պաշտոնյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը