Աշխարհ

20.05.2016 13:43


Պեսկով. «Պուտինի օրակարգում տեղ չկա Ստամբուլ այցի համար»

Պեսկով. «Պուտինի օրակարգում տեղ չկա Ստամբուլ այցի համար»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում նախատեսված չէ այց Ստամբուլ, որտեղ կայանալու է մարդասիրական գագաթաժողով։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ առաջնոդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի աշխատանքային օրակարգում պարզապես չի նախատեսվում նման այց. ցավոք, օրակարգում տեղ չկա այդ այցի համար»,– հաղորդել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն այդ գագաթաժողովում այլ մակարդակով կներկայացվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը