Աշխարհ

20.05.2016 14:40


Պեսկովը հայտարարել է Եվրոպայում լարվածության աճի մասին Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու կապակցությամբ

Պեսկովը հայտարարել է Եվրոպայում լարվածության աճի մասին Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ–ին անդամակցելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ–ին անդամակցումը հղի է տարածաշրջանում առկա լարվածության աստիճանի հետագա ավելացմամբ, քանի որ դա նշանակում է դաշինքի ընդարձակում դեպի արևելք։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ–ի հետագա ընդարձակումը մեր կարծիքով ավելի շուտ բացասական նշանով գործընթաց է։ Այն ոչինչ չի տալիս եվրոպական անվտանգության ամրապնդման տեսանկյունից. ընդհակառակը՝ հղի է տարածաշրջանում առկա լարվածության աստիճանի հետագա բարձրացմամբ», –ասել է Պեսկովը։

Նշենք, որ նախօրեին՝ մայիսի 19–ին, ՆԱՏՕ–ի անդամ երկրները արձանագրություն են կազմել Չեռնոգորիայի՝ դաշինք մտնելու հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը