Աշխարհ

20.05.2016 15:28


«EgyptAir»–ի ինքնաթիռի բեկորները գտնվել են (տեսանյութ)

«EgyptAir»–ի ինքնաթիռի բեկորները գտնվել են (տեսանյութ)

Միջերկրական ծովում՝ Ալեքսանդրիայից 290 կմ հեռավորությամբ, հայտնաբերվել են նախօրեին անհետացած «EgyptAir» ավիաընկերության A320 օդանավի բեկորները։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։ Գտնվել են նաև ուղևորների որոշ իրեր։ Ներկայումս որոնում են օդանավի սև արկղերը։

Հիշեցնենք՝ Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող օդանավը մայիսի 19–ին Միջերկրական ծովի հատվածում անհետացել էր ռադարների տեսադաշտից։ Ինքնաթիռում 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ կար՝ 12 պետության ներկայացուցիչներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը