Աշխարհ

21.05.2016 10:25


Ֆլորիդայում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել (տեսանյութ)

Ֆլորիդայում անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել (տեսանյութ)

ԱՄՆ Ֆլորիդայում հնագետներին հաջողվել է հայտնաբերել անհայտ և հնագույն մշակույթի հետքերը: Ինչպես տեղեկացնում է «Росбалт»-ը, անհայտ ժողովրդի հետքերն առաջին անգամ հայտնաբերել էին դեռ 1980-ական թվականներին Փեյջ Լեդսոնի մոտակայքում, սակայն այդ ժամանակ գտածոներին համապատասխան ուշադրություն չէին դարձրել: Չորս տարի անց գիտնականները դիմել են արխիվներին` սկսելով ուսումնասիրել Օցիլլա գետի հատակը:

Հենց այդտեղ էլ հաջողվել է հայտնաբերել արտեֆակտներ, որոնք վկայում են անհայտ քաղաքակրթության գոյության մասին:

Հնագետները հայտնաբերել են կենդանիներին մասնատելու գործիքներ, որոնց տարիքը կազմում է ոչ պակաս, քան մ.թ.ա. 15 հազ տարի, ինչը նշանակում է, որ մարդիկ բնակեցրել են ժամանակակից ԱՄՆ-ի տարածքը մոտ 1,5 տարի ավելի շուտ, քան դրանից առաջ համարվում էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը