Աշխարհ

23.05.2016 13:00


Շնաձկները հոշոտել են կետին զբոսաշրջիկների աչքի առաջ (տեսանյութ)

Շնաձկները հոշոտել են կետին զբոսաշրջիկների աչքի առաջ (տեսանյութ)

Ավստրալիայում զբոսաշրջիկները տեսանկարահանել են մի քանի տասնյակ շնաձկների ճաշը։ Մոտ 70 ծովային գիշատիչ հարձակվել է կետի վրա ճանապարհորդների աչքի առաջ, որոնք նավակներով շարժվում էին դեպի ափ։

Շնաձկներից ընդամենը 2 ժամ է պահանջվել հսկայական կաթնասունի միսը հոշոտելու համար։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ այդ ամենը կատարվել է Շնաձկների ծովախորշում (Shark Bay), որն, ըստ ստորև ներկայացված տեսանյութի, միանգամայն արդարացնում է իր անվանումը։

Նշվում է, որ կետն, ամենայն հավանականությամբ, սատկած է եղել, երբ շնաձկները հարձակվել են նրա վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը